«Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Արտադրական պինդ թափոնների տեղադրման տեղամասի ստեղծման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

14-01-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 27-ին ժամը 13։00-ին Լոռու մարզի Թեղուտ համայնքի 3-րդ փողոց, 2-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Արտադրական պինդ թափոնների տեղադրման տեղամասի ստեղծման  աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>