«Ցեոլիտ տեխնոլոջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի «Նոր Կողբ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

14-01-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հունվարի 29-ին, ժամը 12:00-ին Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում տեղի կունենա Տավուշի մարզի Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի «Նոր Կողբ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>