24-ժամյա խիստ հսկողություն է սահմանվել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա

30-12-2020

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:
ՀՀ ոստիկանությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ու «Սևան» ազգային պարկը դեկտեմբերի 25-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ անցկացնում են շուրջօրյա հատուկ միջոցառումներ:
Միջոցառումների շրջանակներում գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները, որոնց նպատակն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ կապված ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվել լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ: Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:
Միջոցառումները կշարունակվեն մինչև հունվարի 20-ը:

 

<
>