ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում կայացավ ՄԱԶԾ կողմից կազմակերպված «Ջրային ռեսուրսների խոցելիության և էվապոտրանսպիրացիայի գնահատում ու կանխատեսում՝ հիմնված արբանյակային հեռազննման տվյալների վրա» խորագրով աշխատաժողովը, որի գործնական փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 25-ին:
Աշխատաժողովին մասնակցում էին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի Անտառների մոնիթորիգի, Հիդրոլոգիայի, Կլիմայի, Օդերևութաբանական ծառայությունների թվով 15 աշխատակիցներ:
Դեկտեմբերի 25-ին ծրագրի շրջանակներում մասնակիցների համար իրականացվեց գործնական աշխատանք՝ ուղղված համապատասխան գործիքների և տվյալների հավաքածուի կիրառությանը՝ արբանյակային պատկերների միջոցով փաստացի և պոտենցիալ էվապոտրանսպիրացիայի գնահատման և կանխատեսման համար։
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցներին այդ գիտելիքներն օգտակար կլինեն, ինչպես կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, այնպես էլ ջրային բալանսի հաշվարկների և ագրոօդերևութաբանական կանխատեսումների համար:
Սեմինարի ավարտին մասնակցիների շնորհվեցին վկայականներ։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց