Ա/Ձ Աշոտ Միրզոյանի կողմից ներկայացված Էջմիածին Արտիմետ խճուղի թիվ 1 հասցեում նախատեսվող ավտոգազալցաճնշակայանի կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

02-12-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ . դեկտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա Արմավիրի մարզ ք. Էջմիածին Արտիմետ խճուղի թիվ 1 հասցեում նախատեսվող ավտոգազալցաճնշակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկումներ։(2-րդ փուլ)
    Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>