«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր Տրանշ 2. Աշտարակ–Թալին ճանապարհ կմ 29+600-կմ 37+600 ճանապարհահատվածի հանրային քննարկումների վերաբերյալ

26-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի  9-ին ժամը 11:00-ին Արագածոտնի մարզի Ագարակի համայնքապետարանում տեղի կունենա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր Տրանշ 2. Աշտարակ–Թալին ճանապարհ կմ 29+600-կմ 37+600 ճանապարհահատվածի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>