«Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի, Եղվարդ համայնքի գ. Զովունի Տ. Պետրոսյան փող. 83/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

26-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Զովունիի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի, Եղվարդ համայնքի գ. Զովունի Տ. Պետրոսյան փող. 83/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>