Մշակվում  է  Կապան համայնքի Սյունիք բնակավայրի վարչական տարածքում «Կապանի Ճ․Շ․Շ․» ՍՊԸ-ի կողմից՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական /ոռոգման/ և արդյունաբերական նպատակներով Ողջի գետից 4,446 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

24-11-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի վարչական տարածքում «Կապանի Ճ․Շ․Շ․» ՍՊԸ-ի կողմից՝ խմելու-կենցաղային, գյուղատնտեսական /ոռոգման/ և արդյունաբերական նպատակներով Ողջի գետից 4,446 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

                                                 Շրջակա միջավայրի նախարարություն

<
>