Մշակվում է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի  Դդմաշեն համայնքի վարչական տարածքում 35.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգում/  նպատակով ստորերկրյա ջրաղբյուրից 4.45 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլՄվության նախագիծը

03-11-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի  Դդմաշեն համայնքի վարչական տարածքում 35.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգում/  նպատակով ստորերկրյա ջրաղբյուրից 4.45 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի նոյեմբերի 9-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>