Մշակվում է <<Հոթել Աղվերան>> ՓԲԸ-ի՝ ջրառի մասով ոչ ջրօգտագործող, Կոտայքի մարզի Արզական համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային նպատակով՝ ջրահեռացումը Դալար գետ՝ 1.28 լ/վրկ, ջրօգտագործման թույլտվության նախագիծը

20-10-2020

   ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների,թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից    ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Հոթել Աղվերան>> ՓԲԸ-ի՝ ջրառի մասով ոչ ջրօգտագործող, Կոտայքի մարզի Արզական համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային նպատակով՝ ջրահեռացումը Դալար գետ՝ 1.28 լ/վրկ, ջրօգտագործման թույլտվության   նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2020 թվականի հոկտեմբերի 26-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

   Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>