Մշակվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրի խմելու–կենցաղային նպատակով բնակավայրի վարչական տարածքի «Մովսեսի»,«Հարամ Ուրթի», «Գյուլակի» և «Մեծ աղբյուր» ջրաղբյուրներից 2.1 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

23-09-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրի խմելու–կենցաղային նպատակով բնակավայրի վարչական տարածքի «Մովսեսի»,«Հարամ Ուրթի», «Գյուլակի» և «Մեծ աղբյուր»  ջրաղբյուրներից  2.1 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:  

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>