Տրանսպորտային միջոցներ ՝ առաջնագծի կարիքների համար

19-10-2020

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առաջին օրերից Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակայությամբ գործող կազմակերպությունների հետ շարունակում է  իր ռեսուրսներն ուղղել Արցախի, ՊԲ-ի և առաջնագծի կարիքների ապահովմանը։
Այս ընթացքում նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունները, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մի շարք տրանսպորտային միջոցներ են տրամադրել առաջնագծի կարիքների համար՝ 
1 Ուրալ (բեռնատար) 
2 Ուազ (բեռնատար) 
2 Ուազ (մարդատար)
3 Ուազ  հանտեր (մարդատար)
7 Ուազ պատրիոտ (մարդատար)
3 VAZ 21-214 (մարդատար)
1 Nissan Pickup (մարդատար)
1 Toyota Hilux2.5T/d (մարդատար)
3 Mitsubishi L200 (մարդատար)
Արցախը, բանակը, զինվորը, առաջնագիծը, ահա թե ինչը պիտի լինի մեր ջանքերի կիզակետը՝ Սփյուռքում, թե Հայաստանում։

<
>