Մշակվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքի Քարագլուխ բնակավայրում խմելու-կենցաղային նպատակով «Ջվլղ» և «Քարանոց» կոչվող բնական աղբյուրներից 2.82 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

15-10-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական տարածքի Քարագլուխ բնակավայրում խմելու-կենցաղային նպատակով «Ջվլղ» և «Քարանոց» կոչվող բնական աղբյուրներից 2.82 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:   

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>