«Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ կողմից ներկայացված քաղաք Էջմիածին, Մարգարայի խճուղի թիվ 12 և 12/1 հասցեներում նախատեսվող ավտոգազալցաճնշակայանի հանրային քննարկումների վերաբերյալ

13-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 23-ին ժամը 15:00-ին Էջմիածնի համայնքապետարանի շենքում տեղի  կունենա՝ քաղաք Էջմիածին, Մարգարայի խճուղի թիվ 12 և 12/1 հասցեներում նախատեսվող ավտոգազալցաճնշակայանի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>