Սասուն Գասպարյանի կողմից Նոր Նորքի վարչական շրջանի Դավիթ-Բեկ փողոցի 103/4, 103/6, 103/8 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

29-09-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին ք. Երևան Նոր Նորք վարչական շրջան, Գայի պողոտա 19 հասցեում (Նոր Նորքի թաղապետարան) տեղի կունենա Սասուն Գասպարյանի կողմից Նոր Նորքի վարչական շրջանի Դավիթ-Բեկ փողոցի 103/4, 103/6, 103/8 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>