Ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվել և համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը։
Կարճ ժամանակ անց Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների մի քանի տասնյակ աշխատակիցներ զորակոչվեցին ազգային բանակ։
Զորակոչվածների գերակշիռ մասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են։ Ելնելով նրանց իսկ անվտանգության ապահովման պահանջից՝ անունները չեն հրապարակվում։
Զորակոչված աշխատակիցների աշխատավարձերը կշարունակեն փոխանցվել ծառայության ողջ ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով։
Շրջակա միջավայրի նախարարության ամբողջ կազմն իր զորակցությունն է հայտնում ինչպես կառույցից ազգային բանակ զորակոչված մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին, այնպես էլ Արցախում Հայրենիքը պաշտպանող բոլոր մեր հայրենակիցներին։
Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է իր աշխատանքները՝ ռազմական դրության պայմաններին համապատասխան։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում են ՇՄՆ լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր գործառույթները։
Շուտափույթ հաղթանակ, հարատև խաղաղություն և ոգու ամրություն բոլորիս։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց