«Վիա Գրուպ» ՍՊԸ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փող. հ.23/2 և 23/10 հասցեում բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ

25-09-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոց 32 հասցեում՝  Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, տեղի կունենան «Վիա Գրուպ» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի  Լենինգրադյան փող. հ.23/2 և 23/10 հասցեում բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>