Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության ներքո 11 կամավորներ և երկու հասարակական կազմակերպություն (BirdLinks Armenia և PEES) շարունակում են հետևել և խնամել դեռևս այս տարվա հունիս-հուլիս ամիսներին աղտոտված արագիլներին։ Աշխատանքներն իրականացվել են Fauna Zoo վերականգնողական կենտրոնում։ Գործընթացը համակարգել է Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը։
Ամիսներ շարունակ կամավորական խումբը շրջել է Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվել են աղտոտված արագիլներ։
Հիշեցնենք, որ իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել էին այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ էին տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Հունիս-հուլիս ամիսների հետազոտությունները ցույց էին տվել, որ աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց