Մ.Մելքոնյան փող. հ.10 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների վերաբերյալ

09-09-2020

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /Սեբաստիայի փող. 32/ տեղի կունենան Մ.Մելքոնյան փող. հ.10 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>