Օգոստոսի 13-ին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որտեղ քննարկվեց Անտառի ազգային քաղաքականության և ծրագրի նախնական տարբերակը։
Նախագիծը մշակվել է ՊԳԿ/FAO «Տեխնիկական աջակցություն անտառի ազգային քաղաքականության և ռազմավարական շրջանակի վերանայման համար» (TCP/ARM/3801) ծրագրի շրջանակում՝ փորձագիտական խմբի կողմից։
Քննարկմանը մասնակցում էին ՊԿԳ/FAO-ի ներկայացուցիչները՝ Գ.Նասոյանի գլխավորությամբ, առաջադրանքի թիմի փորձագետները, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց