Նախարարն հանդիպում-քննարկում ունեցավ ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացավ Սևանի ջրային ավազնի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնդիրներին:
Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումն ամենակարեւոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում:
ՇՄ նախարարը շրջայց է կատարել Սևանի ավազանի հանրային լողափ, ապա ստուգայցով այցելել է լճի այլ ափեր, որտեղ այժմ ընթանում են առափնյա անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներ, տեղում դիտարկել է առկա իրավիճակը:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ եզրափակվեց Սևանա լճի ափամերձ անտառաշերտի մաքրման աշխատանքերի դիտարկմամբ:
Սևանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։
Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։
Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց