Մշակվում է  <<Լեսոմա>> ԲԲԸ-ի <<Ծավ>> ՓՀԷԿ-ի ՝ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքում՝ ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

03-10-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է  <<Լեսոմա>> ԲԲԸ-ի <<Ծավ>> ՓՀԷԿ-ի ՝ ՀՀ Սյունիքի մարզի Ծավ համայնքի վարչական տարածքում Ծավ գետից՝ 418.0 լ/վ ջրաքանակով էներգետիկ նպատակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2017 թվականի հոկտեմբերի  10-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:
                                                     

ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>