ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ԵՎ ԳՆԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

17-07-2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է կազմակերպություններին կամ անհատներին՝ <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող շուրջ 2 հա մակերեսով տնկարանի (<<Սոսու պուրակ>> պետական արգելավայրում) արդիականացման և վերազինման ծրագրի մշակման ծառայություն մատուցելու համար ներկայացնելու իրենց.
1.    Շահագրգռվածության հայտը (փուլ 1),
2.    Գնառաջարկը (փուլ 2):
Ակնկալվող խորհրդատվական ծառայության շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կամ անհատները սերտորեն համագործակցելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի և ՊՏԱԾ-Հ գրասենյակի հետ, պետք է առաջարկեն (սակայն չսահմանափակվելով) միջազգային լավագույն փորձի վրա հիմնված լուծումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.
1.    Տնկարանի մուտք/երի, ցանկապատի և ենթակառուցվածքների(մոտեցնող ճանապարհ/ներ, ավտոկայանատեղի, էլեկտրամատակարարման, խմելու և ոռոգման ջրամատակարարման ցանց) սխեմատիկ գծագրեր՝ չափսային և ֆինանսական հաշվարկ-նկարագրերով,
2.    Տնկարանի օժանդակ կառույցների (անցակետ, պահակատուն/հանգստի սենյակ, էկոկրթական/այցելուների կենտրոն, պահեստային/տեխնիկական տարածք, սանհանգույց և/կամ այլ) սխեմատիկ գծագրեր՝ չափսային և ֆինանսական հաշվարկ-նկարագրերով, ինչպես նաև այդ կառույցների տեղակայման սխեմատիկ լուծումներով,
3.    Տնկարանում կիրառվելիք մշակության հնարավոր ժամանակակից մեթոդների և տնկիների տեսակային կազմի համալրման վերաբերյալ՝ հաշվի առնելով ինչպես բնապահպանական, այնպես էլ շուկայական պահանջներն ու տարածքի բնակլիմայական պայմանները՝ ներկայացնելով մշակության տվյալ մեթոդների ներդրման/կիրառման, ինչպես նաև տնկիների տեսակային կազմի համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների հաշվարկները,
4.    Տնկարանի մարդկային ռեսուրսների կարողությունների/գիտելիքի և հմտությունների զարգացման վերաբերյալ՝ տալով հնարավոր վերապատրաստումների թեմատիկ ուղղությունները և ներկայացնելով պոտենցիալ վերապատրաստող հաստատությունների ցանկն ու պահանջվող ֆինանսական ռեսուրսների հաշվարկները,
5.    Տնկարանի տեխնիկական ռեսուրսների, սարքավորումների և գործիքների համալրման, պահպանության և շահագործման վերաբերյալ՝ ներկայացնելով համապատասխան ցանկը, պահանջվող ֆինանսական ռեսուրսների հաշվարկները և առաջարկներ՝ պոտենցիալ մատակակարների վերաբերյալ:
6.    Ակնկալվող խորհրդատվական ծառայության տրամաբանության և շրջանակներին համապատասխան այլ հնարավոր հարցերի վերաբերյալ: 

Հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները մինչև 2020թ-ի հուլիսի 31-ը ներառյալ իրենց շահագրգռվածության հայտը (փուլ 1) կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակին՝ ուղարկելով էլ-փոստի նամակ հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am՝ տեղեկացնելով, որ շահագրգռված են մատուցելու ակնկալվող ծառայությունը՝ նամակին կից ազատ ոճի շարադրանքով ներկայացնելով իրենց փորձը և կարողությունները:
Այնուհետև, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, 1 շաբաթյա ժամկետում կիրականացնի շահագրգռվածություն ներկայացրած հայտատուների փորձի և կարողությունների համեմատական գնահատում, գնահատման արդյունքներով կկազմի կարճ ցուցակ և կարճ ցուցակ անցած հայտատուների համար կկազմակերպի 2 օրյա այցը (2 օր, 1 գիշեր) <<Զանգեզուր կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող շուրջ 2 հա մակերեսով տնկարանի(<<Սոսու պուրակ>> պետական արգելավայրում) տարածք՝ տեղում ցուցադրելու տնկարանը, քննարկելու առկա հիմնախնդիրները և տեղում ներկայացնելու ակնկալվող ծառայության շրջանակները:

Տարածք այցելությունից հետո շահագրգռվածություն ներկայացրած հայտատուները 4 շաբաթյա ժամկետում m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am էլ-փոստի հասցեներին կարող են ներկայացնել իրենց գնառաջարկները (փուլ 2)՝ վերը թվարկված 6 կետերով նկարագրված ծառայությունների մատուցման համար՝ կցելով ծառայությունների մատուցման իրենց հայեցակարգն ու մեթոդաբանությունը, աշխատանքների ժամանակացույցը, ներգրավվող փորձագետ/մասնագետների ինքնակենսագարական թերթիկները (ձևանմուշները կտրամադրվեն կարճ ցուցակ անցած հայտատուներին) և այլ հնարավոր օգտակար տեղեկատվություն՝ նկատի ունենալով, որ ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակն, ըստ անհրաժեշտության, կարող է պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն:
   

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։ 

 

<
>