Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի և Կապանի համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում լուծվեց ՊՏԱԾ-Հ ծրագրի Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրը։
Կապանի համայնքապետարանին որպես նվիրաբերություն տրվել է 7,5 տոննա տարողունակությամբ 1 հատուկ МАЗ տեսակի աղբատար մեքենա՝ հետևի բարձման մեխանիզմով։
♻Համայնքին տրամադրվել է 400 կգ բեռնատարողությամբ 56 ցինկապատ աղբաման, ի թիվս՝
Ծավ՝ 13 աղբաման, Շիկահող՝ 9 աղբաման, Ներքին Հանդ՝ 6 աղբաման, Սրաշեն՝ 6 աղբաման, Ճակատեն՝ 6 աղբաման, Գեղանուշ՝ 11 աղբաման, Ձորաստան՝ 5 աղբաման։
Նախատեսված է շաբաթական 1 անգամ կանոնավոր կերպով աղբահանություն իրականացնել վերոնշյալ բնակավայրերում։
Կապանի համայնքապետարանը կոմունալ ծառայության միջոցով ապահովել է աղբամանների տեղադրման, աղբատեղիների հարթեցման և կառուցման աշխատանքները։
Աղբամաններ տեղադրվել են նաև գյուղերի հարևանությամբ գտնվող հանգստի գոտիների տարածքներում՝ ապահովելով զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների մաքրությունը։
Հարկ է նշել, որ տարիներ ի վեր նշյալ գյուղերում աղբահանություն չէր իրականացվել, և գյուղացիները աղբի խնդիրը լուծում էին, ինչպես կարողանում էին՝ աղբը լցնելով ձորակները, հավաքելով այգիների մի հատվածում կամ այրելով, իսկ հանգստյան գոտիների այցելուներն աղբը թողնում էին հավաքույթի վայրում՝ ստեղծելով հակասանիտարահիգիենիկ իրավիճակ։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց