«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

10-07-2020

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանում տեղի կունենան «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 

<
>