«ԷԿՈՔԻՄՍԻՆԹԵԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի համայնքի արդյունաբերական գոտում՝ Արին-բերդի 3-րդ նրբ. 6/2 հասցեում նախատեսվող դիզելային վառելիքի ծծմբազերծման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

07-07-2020

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հուլիսի 16-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում տեղի կունենան «ԷԿՈՔԻՄՍԻՆԹԵԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի համայնքի արդյունաբերական գոտում՝ Արին-բերդի 3-րդ նրբ. 6/2 հասցեում նախատեսվող դիզելային վառելիքի ծծմբազերծման արտադրամասի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 

<
>