Մշակվում է Արմավիրի մարզի Արազափի համայնքապետարանի կողմից 81.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով 2 վերականգնվող (մաքրվող) հորից 53.9 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

06-07-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

   Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների,թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արմավիրի  մարզի Արազափի  համայնքապետարանի կողմից 81.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով 2 վերականգնվող (մաքրվող) հորից 53.9 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020թվականի հուլիսի 13-ին  ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>