Հեծանվային ուղի՝ Կապանում

06-07-2020

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում հաղթող ճանաչված ծրագրերից է նաև «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից ներկայացված «Հեծանվային Կապան» ծրագիրը։ 
Ծրագրային աշխատանքները սկսվել են հունվար ամսից. անցկացվել են դասընթացներ, տեղադրվել են հեծանվային երթևեկության նշաններ և տեղեկատվական վահանակներ։ Գծանշվել են հեծանվային արահետներ, տեղադրվել են հեծանվային կայանատեղիներ։

<
>