Շարունակվում է «Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի (ԿԾԱՇ) մշակմանն ուղղված երկրորդ՝ խորհրդատվական հանդիպումների փուլը

03-07-2020

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Համաշխարհային բանկի աջակցությամբ շարունակում է «Կլիմայական ծառայությունների ազգային շրջանակ»-ի (ԿԾԱՇ) մշակմանն ուղղված երկրորդ՝ խորհրդատվական հանդիպումների փուլը։
«Ջուր (հիդրոլոգիա և ջրային ռեսուրսներ)» թեմայով թեմատիկ-կլաստերային առցանց առաջին հանդիպումը կայացել է ս.թ. հունիսի 24-ին,  որը  համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետների և պետական, գիտական, մասնավոր և հասարակական ընկերությունների ներկայացուցիչների, և որի մասին արդեն իսկ հրապարակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքէջում (հղումը՝ https://bit.ly/38hb3Og ):
Թեմատիկ-կլաստերային առցանց հանդիպումները հաջորդաբար շարունակվել են ս.թ. հունիսի 26-ին և 30-ին՝  «Աղետների կառավարում, ռիսկերի նվազեցում»  և  «Ագրո (գյուղատնտեսություն և պարենային անվտանգություն)» թեմաներով: Ինչպես առաջին հանդիպմանը, այս երկու հանդիպումներին ևս մասնակցել են 40-60 մասնակիցներ՝ ըստ թիրախային ոլորտի և շահագրգիռ կողմերի: 
Հանդիպումների մասնակիցներին ողջունել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը՝ ընգծելով թեմատիկ հանդիպումների կարևորությունը և մաղթելով մասնակիցներին արդյունավետ քննարկումներ և անխափան աշխատանք: Զեկույցով հանդես են եկել «Zoï» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլայ Դենիսովը և փորձագետ Լուսինե Թասլակյանը,  Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Նորա Միրզոյանը, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Հանդիպումները վարել է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը: Զեկույցներին հաջորդել է քննարկումների փուլը, որի ընթացքում հանդիպումների մասնակիցներն անդրադարձել են հանդիպումների թեմային առնչվող խնդիրներին, բացերին և կարիքներին, ներկայացրել տրամադրվող ծառայությունների որակի բարելավման հնարավոր ուղիներ ու տարբերակներ, առաջարկել առավել սերտ համագործակցություն և այլն:    
Սպասվում է ևս մեկ թեմատիկ-կլաստերային առցանց հանդիպում, որը նախատեսվում է ս.թ. հուլիսի 13-ին: Այս անգամ հանդիպման թեման այլ է լինելու և ընդգրկելու է հետևյալ ոլորտները՝ առողջապահություն, զբոսաշրջություն, էներգետիկա, տրանսպորտ, շինարարություն և այլն: 

<
>