Սև արագիլը վերադարձել է ազգային պարկ

03-07-2020

Հունիսի 27 -ին «Արփի լիճ» ազգային պարկ-ի տարածք է վերադարձվել և բնություն բաց թողնվել փրկված և վերականգնողական ընթացքը հաջող անցած սև արագիլը, որը 2019 թվականին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ուղարկվել էր «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոն:
Այժմ հազվագյուտ թռչունը գտնվում է իր բնական միջավայրում և ազգային պարկի աշխատակիցների հոգատար վերահսկողության տակ։

<
>