Մշակվում է <<Արծաթափայլ Եղևնի>> ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական տարածքում ձկնաբուծական և արդյունաբերական նպատակներով ՙՙՈւսումարանի՚՚ բնական աղբյուրից՝ 1.42 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության

01-07-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի  նախարարության  ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Արծաթափայլ Եղևնի>> ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի   մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի  վարչական տարածքում ձկնաբուծական և արդյունաբերական նպատակներով  ՙՙՈւսումարանի՚՚ բնական աղբյուրից՝  1.42 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:  Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>