Մշակվում է <<Ռոզ ֆիլդ>> ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սարալանջ բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում/ և արդյունաբերական նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից 4.17 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության ն

01-07-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի  նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Ռոզ ֆիլդ>> ՍՊԸ-ի՝ Արագածոտնի   մարզի  Ապարան քաղաքի Սարալանջ բնակավայրի  վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում/ և արդյունաբերական նպատակներով  ստորերկրյա ջրային ռեսուրսից  4.17 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>