Աղբահավաք աշխատանքներ «Դիլիջանի» ազգային պարկում՝ Ջուխտակ և Մաթոսավանք վանքերի երթուղիներում

01-07-2020

«Զբոսաշրջային վայրերի մաքրման» սոցիալական արշավը շարունակվում է։ 
Շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում արշավի մասնակիցները մեկնել են «Դիլիջան»` ազգային պարկի Ջուխտակ և Մաթոսավանք վանքերի շրջակա հատվածներ:
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» անդամները  շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության աշխատակից Վահագն Սարգսյանի և ազգային պարկի աշխատակիցների  ուղեկցությամբ իրականացրել են աղբահավաք արշավ՝ «Միջնադարյան վանքերի արահետ» էկոտուրիստական երթուղով: Այս երթուղին շրջանաձև անցնում է ազգային պարկի գեղատեսիլ հովտով և միմյանց է կապում պատմական Ջուխտակ և Մաթոսավանք վանական 11-12-րդ դարաշրջանի համալիրները: 
Խմբի անդամները մաքրել են տեղանքի և երթուղու վրա գոյացած սակավաթիվ աղբն ու ծանոթացել տեղի բուսական և կենդանական աշխարհին՝ հետագայում այդ տեղեկատվությունն ազգային պարկ ժամանած զբոսաշրջիկներին փոխանցելու համար։
 

<
>