Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը  ծանոթացել է արագիլների աղտոտման պատճառներին

01-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ այցելել է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներ՝ ծանոթանալու արագիլների աղտոտման պատճառներին։
Վարդան Մելիքյանը հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, քննարկել առկա խնդիրն ու դրա հնարավոր լուծումները։
Նախարարի տեղակալի պաշտոնակատարն այցելել է նաև աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող վայրեր, մասնագետների հետ շրջել տեղանքով։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցներն ուսումնասիրում և վերլուծում են իրավիճակը։
Ավելի ուշ կներկայացնենք կատարված աշխատանքների արդյունքները։

<
>