Հարգելի քաղաքացիներ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում և խնդրում է պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում, խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով, տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածն անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացնում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Խնդրում ենք լինել ավելի ուշադիր,աջակցել պետական արգելոցի պահպանության աշխատակիցներին անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն… «ԶԳՈՆ ԵՂԵՔ»…Հարգանքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինություն:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց