«Լանջաքար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաքարի բազալտների հանքերևակման տեղամասում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ

10-06-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 23-ին ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Լեռնանիստի համայնքապետարանում տեղի կունենան «Լանջաքար» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Լանջաքարի բազալտների հանքերևակման տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>