«ԷՆ ԷՅ ՈւՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Քուչակ գյուղի մոտակայքում շշալցման գործարանի կառուցման վերաբերյալ

10-06-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 22-ին, ժամը 12-00-ին Արագածոտնի մարզի Ապարան  համայնքի Քուչակ բնակավայրի միջնակարգ դպրոցի շենքում տեղի կունենան «ԷՆ ԷՅ ՈւՈԹԵՐ ԿՈՄՊԱՆԻ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Քուչակ գյուղի մոտակայքում շշալցման գործարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>