Պաշտպանվեք ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքներից 

09-06-2020

Հարգելի` քաղաքացիներ
Արդեն ամառ է, ուստի ճիշտ ժամանակն է ևս մեկ անգամ հիշեցնելու արևի վնասակար ճառագայթներից զերծ մնալու կարևորության մասին: Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը հորդորում է պարբերաբար ստուգել ՈՒՄ ճառագայթման կանխատեսումների քարտեզային մշակումները: ՀՀ տարածքի վերաբերյալ հստակ տվյալների կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ այցելելով www.saveozone.am կայքի «ՈՒՄ ինդեքս» բաժինը (գլխավոր էջի ստորին աջ հատված): Իրազեկ լինելը կօգնի ձեզ պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական հետևանքներից և լինել առողջ:

<
>