Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի տնօրենը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով

05-06-2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով, Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ»-ի տնօրեն Վիտալի Լեոնովիչը պարգևատրվեց Երախտագիտության մեդալով։
Վիտալի Լեոնովիչին մեդալն այսօր հանձնեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։
Հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

https://armenpress.am/arm/news/1017548.html?fbclid=IwAR38VuLdAdBj1FoTC5ax2agnl2ck5KmabFNpgRwkOO0fNHajtnUs_yI3LW4 

<
>