Ա/Ձ Սուսանա Խաչատրյանի կողմից Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի տարածքում նախատեսվող մասնավոր գերեզմանատան կառուցման վերաբերյալ

02-06-2020

  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հունիսի 12-ին ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում՝ գյուղապետարանի շենքում, տեղի կունենան Ա/Ձ Սուսանա Խաչատրյանի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի տարածքում նախատեսվող մասնավոր գերեզմանատան կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները /2-րդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 
 

<
>