Մշակվում  է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական տարածքում Սուրեն Հակոբյանի կողմից խմելու-կենցաղային, ոռոգման և արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0.5 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

26-05-2020

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական տարածքում Սուրեն Հակոբյանի կողմից խմելու-կենցաղային, ոռոգման և արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0.5 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի Հունիսի 2 -ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ 

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>