ԿԱՆԽԱՐԳԵԼԵՆՔ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ

18-05-2020

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները տարվա այս ժամանակահատվածում հաճախակիանում են, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ու տեղումների կրճատմամբ։
Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։
Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։
Դրանք կարող են գոյանալ.

  • գյուղատնտեսական թափոնների այրման, 
  • արոտավայրերի, խոզանի այրման, 
  • չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու, 
  • ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով:

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են:
Հարկ է հետևել մի շարք կարևոր կանոնների 

  1. Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք, չվառել խարույկը ծառերի տակ, 
    վառել փոքր և վերահսկվող խարույկ:
  2. Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը:
  3. Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործել մեծ քանակությամբ ջուր կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով:
  4. Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկը ամբողջությամբ մարված է:

Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ
ԿԱՐԵՎՈՐ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Եթե նկատել եք նոր ձևավորվող անտառային հրդեհ կամ խոտածածկ տարածքի այրում՝ պարտադիր է հետևել ներքոնշյալ կանոններին.

  1. Շտապ ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 հեռախոսահամարով։
  2. Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով):
  3. Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով:
  4. Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է:

Հետևենք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանենք բնությունը։

<
>