«Արթիկի քաղաքային, Վարդաքարի, Հառիճի և Նահապետավանի գյուղական համայնքների  բնակչության տեղեկացվածության,  գիտելիքների մակարդակի բարձրացում և կարողությունների հզորացում» ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ

15-05-2020

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ՝ Պատվիրատու) 2016 թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամին՝ հիմնադրամի խորհրդի B. 28-29.1 որոշմամբ: 
2018 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի B.32/10 որոշմամբ ԲԾԻԳՊՀ-ին հատկացվել է դրամաշնորհ՝ «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման նպատակով:
 Ծրագրի նպատակն է՝
•    Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում բարձրացնել բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը.
•    Կանխարգելել ջրհեղեղները և նվազեցնել դրանց հետևանքները.
•    Ցուցադրել դեգրադացված բնական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակի բարձրացման հնարավորությունները՝ վերականգնելով կլիմայի փոփոխությամբ և մարդածին ազդեցությունների հետևանքով խախտված բնական լադշաֆտը.
•    Բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը կլիմայի փոփոխության և հարմարվողականության վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում պատվիրատուն կազմակերպել է «Արթիկի քաղաքային, Վարդաքարի, Հառիճի և Նահապետավանի գյուղական համայնքների  բնակչության տեղեկացվածության,  գիտելիքների մակարդակի բարձրացում և կարողությունների հզորացում» ծառայությունների ձեռքբերման ընթացակարգ:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելեով առցանց հղմանը`
https://www.armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6127176 
 

<
>