Մշակվում  է  Սյունիքի մարզի Սառնակունք համայնքի վարչական տարածքում «Քանար» ՓԲԸ-ի՝  Որոտան գետի Սառնակունք վտակի վրա գործող «Սառնակունք» փհէկի էներգետիկական նպատակով 9.16 մլն մ3/տարի ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

13-05-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն մշակվում  է  Սյունիքի մարզի Սառնակունք համայնքի վարչական տարածքում «Քանար» ՓԲԸ-ի՝  Որոտան գետի Սառնակունք վտակի վրա գործող «Սառնակունք» փհէկի էներգետիկական նպատակով 9.16 մլն մ3/տարի ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի մայիսի 18-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն

<
>