«Արտքոմփանի» ՓԲԸ-ի կողմից Աջափնյակ  վարչական շրջանի Լենինականի 15 (Հասրաթյան) հասցեում բնակելի համալիրի կառուցապատման վերաբերյալ

12-05-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2020թ. մայիսի 20-ին ժամը 14:00-ին Երևան քաղաքի Լենինականի 15 հասցեում տեղի կունենա «Արտքոմփանի» ՓԲԸ-ի կողմից Աջափնյակ  վարչական շրջանի Լենինականի 15 (Հասրաթյան) հասցեում բնակելի համալիրի կառուցապատման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>