Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանն այցելել են Տավուշի մարզ

12-05-2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Իրինա Ղափլանյանն ու Վարդան Մելիքյանը այցելել  են Տավուշի մարզի Ենոքավան գյուղ, որի հարակից տարածքում օրեր առաջ ֆոտոթակարդների միջոցով  լուսանկարվել էր կովկասյան ընձառյուծը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և  Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանի հետ քննարկվել են ընձառյուծի պահպանությանն ու տեղի բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը վերաբերվող մի շարք հարցեր։
Այցելության ընթացքում Ենոքավանի բնակիչ Արման Գաբրիելյանն Իրինա Ղափլանյանին և Վարդան Մելիքյանին ներկայացրեց այն հատվածը, որտեղ ինքը նախորդ տարի հանդիպել և կռվի էր բռնվել ընձառյուծի հետ։

<
>