Իրազեկման արշավ

02-04-2020

Շրջակա միջավայրի նախարարությունը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ հետ համատեղ նախաձեռնել էին իրազեկման արշավ, որի շրջանակում հանրապետության տարբեր հատվածներում պետք է տեղադրվեին ջրային ռեսուրսների, օդի աղտոտվածության նվազեցման, անտառների պահպանության ու պլաստիկի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական գովազդի թվով 60 վահանակներ։
Կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով պայմանավորված, շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի համատեղ որոշմամբ, գովազդային վահանակների տեղադրման միջոցները փոխանցվել են առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված իրազեկման պաստառների տպագրության համար։
Մայրաքաղաքում և մի շարք մարզերում արդեն իսկ տեղադրված է սոցիալական գովազդի 38 վահանակ։ Եվս 22 վահանակ կտեղադրվի մոտակա ժամանակահատվածում։
Կոչ ենք անում մնալ տանը, միևնույն ժամանակ՝ պահպանել շրջակա միջավայրը։
Առողջ եղեք։

<
>