Մշակվում  է <<Քարավան>> ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի  մարզի  Գլաձոր համայնքի  վարչական տարածքում Եղեգիս գետի /Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 124-րդ կմ/ հունի մաքրման, վերականգման և ամրապնդման աշխատանքների համար նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

20-03-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի  նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է <<Քարավան>> ՍՊԸ-ի՝ Վայոց ձորի  մարզի  Գլաձոր համայնքի  վարչական տարածքում Եղեգիս գետի /Սևան-Մարտունի-Գետափ մայրուղու 124-րդ կմ/ հունի մաքրման, վերականգման և ամրապնդման աշխատանքների համար նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2020 թվականի մարտի 25-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:   

 Շրջակա միջավայրի նախարարություն


 

<
>