Ս.թ. մայիսի 31-ին տեղի կունենան Սաբորի ԱԿԽ-ի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ

26-05-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 8 հոդվածով սահմանված կարգով ս.թ. մայիսի 31-ին ժամը 12.00-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետարանում տեղի կունենան <<Իջևանի ՃՇՇ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սաբորի ԱԿԽ-ի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան Կոմիտաս 29), Իջևանի քաղաքապետարանում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>