ԳՆԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

17-03-2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող <<Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան>> ծրագրի իրականացման գրասենյակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է կազմակերպություններին՝ ներկայացնելու գնառաջարկ՝ <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի կողմից կից ներկայացված սխեմատիկ տեղադիրքով տարածքում ծառատունկի իրականացման սխեմայի մշակման ծառայության մատուցման և հիմնական անտառպատող ընկուզենու ու անհրաժեշտ ուղեկցող այլ տեսակի տնկիների մատակարարման իրականացման համար։ 

Հետաքրքրված կազմակերպությունների ներկայացրած գնառաջարկները պետք է պարունակեն առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1.    Համառոտ տեղեկատվություն մատակարարի մասին,
2.    Ծառատունկի սխեմայի մշակման ծառայության արժեքը,
3.    Ընկուզենու տնկիի միավոր գներն՝ ըստ տարիքների,
4.    Ուղեկցող այլ տեսակի տնկիի միավոր գներն՝ ըստ տեսակների և տարիքների:

Կազմակերպություններին խնդրվում է ներկայացված գնառաջարկներում հաշվի առնել, որ մատուցվող ծառայության ու տնկիների մատակարարման վայրը Կապան միավորված համայնքի Ներքին Հանդ, Ծավ բնակավայրերին հարակից տարածքն է:

Ծառատունկի ծրագրի ամփոփ նկարագիրը.
<<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի շուրջ 2 հա տարածքում նախատեսվում է իրականացնել գարնանային ծառատունկ՝ հիմնականում  ընկուզենի ծառատեսակի (որոշ այլ ուղեկցող ծառատեսակներով) տնկիներով: Տարածքը տեղակայված է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրից դեպի Ծավ բնակավայր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում: Նախքան ծառատունկի իրականացումը նախատեսվում է նաև նշված տարածքի ցանկապատում և ոռոգման ջրագծի անցկացում, որոնք պետք է հաշվի առնվեն ծառատունկի իրականացման սխեմայի մշակման աշխատանքներում: 

Հետաքրքրված կազմակերպությունները մինչև 2020թ-ի մարտի 25-ը ներառյալ իրենց առաջարկները կարող են ներկայացնել ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման Երևանի գրասենյակ՝ հասցե․ Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, 544 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլ-փոստի հասցեներին․ m.babayan@consecoard.am և m.nalbandyan@consecoard.am:

Լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների անհրաժեշտության դեպքում ևս կարող եք գրել վերը նշված էլ-փոստի հասցեներին։ 

<
>